Ինչպես M&M's-ն ավելի համեղ դարձնել. հնարք Քիմ Քարդաշյանից
Քիմ Քարդաշյանը շատ լավ հասկանում է ոչ միայն նորաձեւությունից, ոճից ու կոսմետիկայից, այլեւ համեղ «հնարքներից»...
Twitter-ի իր էջում նա հնարք է ցուցադրել, որի օգնությամբ հնարավոր է M&M's-ն ավելի համեղ դարձնել։ Իրապատում-շոուի աստղը կարծում է, որ այդ նպատակով կոնֆետները հարկավոր է կարճ ժամանակով միկոալիքային վառարանը դնել։ Որպես այդ պնդման ապացույց՝ Քիմն իր էջում կարճ հոլովակ է հրապարակել, որում մանրամասն ներկայացված է՝ ինչպես շոկոլադե դրաժեի կոնսիստենցիան կատարելության հասցնել։
Քիմ Քարդաշյանի խոսքով՝ 30 վայրկյան միկրոլաիքային վառարանում թողնելը թույլ է տալիս անհավանական արդյունքնի հասնել։ Կոնֆետներն առավել խրթխրթան են դառնում, ներսում՝ առավել նուրբ ու մածուցիկ։ Այս հնարամտությունը տպավորել է Քիմի հետեւորդներին, որոնք հաճոյախոսություններ են արել նրան ու անմիջապես նետվել փորձելու «հայտնագործութունը»…