Մայքլ Դուգլասը և Քեթրին Զետա-Ջոնսը կարող են բաժանվել
Հոլիվուդյան աստղեր, դերասաններ Մայքլ Դուգլասը և Քեթրին Զետա-Ջոնսը առաջիկա ժամանակներում կարող են հայտարարել իրենց ամուսնալուծության մասին. «Մայքլը շուտով պատրաստվում է հայտարարել իրենց ամուսնալուծության մասին: Քեթրինը փորձում է պահպանել ամուսնությունը, սակայն վերջինս պարտվել է»,-նշում է «Դեյլի Սթար» պարբերականը:
Դերասանուհուն, ով 25 տարով փոքր է Մայքլ Դուգլասից, վերջինիս ուղեկցությամբ չեն տեսել արդեն 4 ամիս: Ինչպես հաղորդում է պարբերականը, նրանց ամուսնությունը Հոլիվուդում համարվում էր ամենաամուրներից մեկը: Ամուսնական զույգը միասին ապրել է 13 տարի:
Դերասանի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը: 2010 թվականին Դուգլասի մոտ ախտորոշել էին կոկորդի քաղցկեղ, սակայն 2011 թվականին նրան հաջողվեց բուժվել: