Սլացիկ ոտքեր, համերգային կարճ զգեստ․ Լիլիթ Հովհաննիսյանը՝ շքեղ կերպարում
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։
Սիրված երգչուհին համերգային ծրագրով շրջում է աշխարհի տարբեր երկրներով, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակում։ Այսօր տեղադրած լուսանկարում Լիլիթն իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է համերգային շքեղ զգեստով եւ նույնքան շքեղ ծաղկեփնջով։ Կուլիսային կադրին կից երգչուհին գրել է․ «Ինչ-որ մի ծաղկեփնջի է նման, չեմ հիշում, թե որին»: