Ժաննա Բուտուլյանը՝ քնքուշ կերպարում
Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:
Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։ Ժաննան կրում է սեւ երանգի հագուստ․ սվիտեր, վերարկու։ Երիտասարդ դերասանուհու վարսերը գեղեցիկ արձակված են, մեղմ շպարով է, իսկ կերպարը համալրել են մեծ, ոսկեգույն ականջօղերը։ Հրապարակմանը կից Ժաննա Բուտուլյանը գրառում չի կատարել։ Հետեւրդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել։