Թուրքիան С-400-ները չի ինտեգրի ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգում կամ հակաօդային պաշտպանության մեջ
Թուրքիան С-400-ները չի ինտեգրի ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգում կամ հակաօդային պաշտպանության մեջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը, հայտնում է Anadolu-ն։
«Մենք դեռեւս աշխատում ենք տեխնիկական կողմի վրա։ С-400 համակարգերը չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգում կամ հակաօդային պաշտպանության համակարգում»,- ասել է Կալինը եւ հավելել․ «Այն կմնա պաշտպանության անկախ համակարգ»։
Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանը հուսով է Թուրքիային հաջորդ տարվա առաջին կեսին մեծ թվով С-400 հրթիռային համակարգեր առաքելու գործարք կնքել։
Վաշինգտոնը նախազգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին, սակայն դեռ չի սահմանել դրանք։ ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյան անցյալ շաբաթ հայտարարել էր, որ իրավիճակն ուղղելու համար Թուրքիային անհրաժեշտ է ազատվել արդեն ձեռք բերված С-400-ներից։