Հայաստանում նոյեմբերի 27-ին օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են տեղումներ
Հայաստանում նոյեմբերի 27-ին օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը ամենուրեք կբարձրանա 8-10 աստիճանով, մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա նաեւ ցերեկային ժամերին:
«Հայպետհիդրոմետից» հայտնեցին, որ Երեւանում օրվա երկրոդ կեսին տեղ-տեղ հնարավոր է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +8+10:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +8+10,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +4+8,
Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+8,
Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +5+9,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11,
Արարատում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11,
Արմավիրում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +4+8,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +6+9,
Արցախում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +3+6 (հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+8):
Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև РусскийՏպել
13
SHARES