«Ձմեռը գալիս է». Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը (Լուսանկարներ)
Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։
Այս անգամ եւս նա հետաքրքիր հրապարակում է արել։ Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է մառախլապատ բնապատկերի ֆոնին։ Նա սեւ տաբատ է կրում, վերարկու եւ գլխարկ։ «Ձմեռը գալիս է»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Մկրտիչ Արզումանյանը։
Ավելի վաղ հրապարակմված լուսանկարում դերասանը պատկերված էր հումորային կերպարում։ Դերասանը վանդակավոր վերնաշապիկ էր կրում, սպորտային տաբատ։ Հրապարակմանը կից սիրված դերասանը գրել էր․ «Տնից լավ տեղ չկա …»։