Թինա Կունակին Վենսան Կասելի համար ուրախ ծննդյան տոն է կազմակերպել (Տեսանյութ)
Որքան դուրեկան են նրանք՝ Վենսան Կասելն ու Թինա Կունակին։ Ամեն դեպքում, ֆրանսիացի ամենագրավիչ ու տաղանդավոր դերասաններից մեկի ծննդյան օրվա ընթացքում արված տեսանյութը միայն հաճելի հույզեր է առաջացնում։
22-ամյա կինը 53-ամյա, բայց հավերժ երիտասարդ Վենսանի համար բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ, հյուրասիրությամբ եւ գեղեցիկ պարերով հաճելի տոն է կազմակերպել։ Իսկ երեկույթի ավարտին հոբելյարի համար մեծ տորթ են բերել, որը զարդարված էր հրավառությամբ։ Կասելը ժպտում էր ու չէր կարողանում թաքցնել ուրախությունը։ Թինան ամբողջ ընթացքում նրա կողքին էր եւ աջակցում էր սիրելին, որին շնորհավորում էին ռեփեր 50 Cent-ի «In Da Club» երգի հնչյունների ներքո։
Ի դեպ, այս տարվա ապրիլին լույս աշխարհ է եկել զույգի դուստրը՝ Ամազոնին, որին նրանք Զոզո են անվանում։