Հնդկաստանում ծնվել է երկու գլխով եւ երեք ձեռքով երեխա (Լուսանկարներ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստորեւ ներկայացված լուսանկարները կարող են ձեզ համար տհաճ լինել
21-ամյա Բաբիտա Ահիրվարը հնդկական Մադհյա-Փրադեշ նահանգից երկու գլխով եւ երեք ձեռքով երեխա է ունեցել։
Ինչպես տեղեկացնում է NDTV պորտալը, կինն ամուսնացել է մեկուկես տարի առաջ։ Շուտով ամուսնու հետ միասին որոշել են երեխա ունենալ։ Հղիության 35-րդ շաբաթում զույգին տեղեկացրել են, որ նրանք երկվորյակ են ունենալու։
Բայց նոյեմբերի 24-ին լույս աշխարհ եկավ միայն մի երեխա՝ երկու գլխով ու երեք ձեռքով։ Վիդիշա քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները պատմել են, որ նորածինը մեկ սիրտ ունի եւ ներքին օրգանների մի «լրակազմ»։ Բժիշկները հրաշք են անվանել այն, որ տղան առողջ է ծնվել։ Նրանց խոսքով՝ նման անոմալիա հանդիպում է միլիոն նորածիններից մեկի պարագայում։
Ներկայում երեխան ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է՝ հնդիկ բժիշկների սեւեռուն հսկողության ներքո։