Ի՞նչ կարգով են ընտրվելու ՀՖՖ նախագահն ու գործկոմը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) մինչեւ դեկտեմբերի 23-ը պետք է ավարտի ՀՖՖ անդամ 34 հասարակական կազմակերպությունների (ՀԿ) զտման գործընթացը, որից հետո տեղի կունենա ՀՖՖ նախագահի եւ գործադիր կոմիտեի 16 անդամների ընտրությունը։
Գործադիր կոմիտեն ՀՖՖ քարտուղարության զեկույցների հիման վրա մոտակա նիստի ընթացքում կորոշի, թե որ ՀԿ-ների անդամակցությունն է կասեցվելու։
Մինչեւ դեկտեմբերի 2-ը ՀԿ-ները պետք է ներկայացնեն 1-ական թեկնածու գործկոմի անդամի եւ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրեց հրաժարական։ Գործադիր կոմիտեի կազմը կլուծարվի դեկտեմբերի 23-ին։