«Հավերժ երիտասարդ, հավերժ գեղեցկուհի». Լուիզա Ներսիսյանի շքեղ կերպարը (Լուսանկարներ)
Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով։ Այս անգամ եւս նա հիացրել է հետեւորդներին։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին շքեղ կերպարում է։ Նա վառ գույնի երեկոյան զգեստ է ընտրել, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Զգեստն ընդգծում է երիտասարդ մայրիկի գեղեցիկ կազմվածքը։ Լուիզա Ներսիսյանը երեկոյան սանրվածք է ընտրել, վառ շպար, իսկ կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։ «Հավերժ երիտասարդ, հավերժ գեղեցկուհի»,- գրել է օգտատերերից մեկը։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում, որը համադրել էր խոշոր աքսեսուարի՝ ականջօղի հետ։ Լուիզան վառ շպար էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էր սանրվածքը։ «Նոր տրամադրություն, նոր սանրվածք, նոր գույն»,- լուսանկարը մակագրել էր նա։