Սաշա Սավելևան ամուսնու դստեր հարսանիքին «կրքոտ» պար է կատարել՝ մանկասայլակից բռնած
«Ֆաբրիկա» խմբի նախկին մենակատար Սաշա Սավելեւան Instagram-յան էջում հոլովակ է հրապարակել, որն արվել է ամուսնու՝ Կիրիլ Սաֆոնովի դստեր՝ Անաստասիայի հարսանիքի ընթացքում։ Արարողությունը տեղի է ունեցել դեռ հոկտեմբերի սկզբին իսրայելյան ռեստորաններից մեկում, սակայն երիտասարդ մայրիկը միայն հիմա է որոշել ցույց տալ՝ ինչպես է հարկավոր զվարճանալ դեկրետային արձակուրդի ընթացքում։
Արտիստը գայթակղիչ պարել է՝ մանկասայլակից բռնած։ 35-ամյա Սավելեւան խոստովանել է, որ որդու հետ զբոսանքի եւ սիրելի երգեր լսելու ընթացքում պարելու ցանկություն է առաջանում։
«Մայրիկներ, հնարավոր է նաեւ հայրկներ։ Հավանաբար եղել են պահեր, երբ երեխան քնած է, դուք քայլում եք մանկասայլակից բռած, լսում եք սիրելի երաժշտություն եւ ցանկանում եք պարել... Մի ամաչեք։ Կարող եք նույնիսկ տեսանյութ նկարել, ինչպես ես»,- հոլովակ մակագրել է Սավելեւան։
Շատ երկրպագուների զարմացրել է, որ զույգը չի վախեցել փոքրիկի հետ այս տոնին գնալ։ «Ո՞ւր է ուղեղը՝ երեխային այդ աղմկոտ վայր տանելու համար», «Փոքրիկի հետ այդ պարն այնքան էլ...»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։ Սակայն Սավելեւան հեյթերների հետ բանավեճի չի բռնվել՝ մարդկանց պարզապես առաջարկելով ավելի շատ պարել փոքրիկների հետ, իսկ փոխարենը խոստացել է նրանց տեսանյութը հրապարակել իր էջում։