Սվետլանա Լոբոդան նկարահանվել է «Rammstein»-ի մենակատար Թիլ Լինդեմանի տեսահոլովակում (Տեսանյութ)
Սվետլանա Լոբոդան եւ «Rammstein» խմբի 56-ամյա մենակատար Թիլ Լինդեմանը նկարահանվել են «Lindemann»-ի տեսահոլովակում։
Frau & Mann («Կին եւ տղամարդ») նոր տեսահոլովակի վրա աշխատանքը կատարվել է Ռուսաստանում։ Բացի Լոբոդայից՝ կադրում են հայտնվում նաեւ Pain-ի առաջնորդ Պետեր Թեգթգրենը եւ շվեդ դերասան Պետեր Ստորմարեն, իսկ 7 րոպեանոց տեսահոլովակի ռեժիսորը Սերգեյ Մինադզեն է։
Իհարկե, քննարկվում է ոչ միայն «Lindemann»-ի նոր տեսահոլովակը, այլեւս Թիլի եւ Սվետլանայի հարաբերությունները։ Նրանց սիրավեպի մասին տեղեկությունները հայտնվել են մի քանի տարի առաջ, հատկապես երբ Լոբոդան լույս աշխարհ է բերել երկրորդ դստերը (նա երեխայի հոր անունը չի նշում), որին Թիլդա է անվանել։
Ըստ սյուժեի՝ երգչուհին աշխատում է գործարանում, իսկ Լինդեմանը մարմնավորում է նրա ղեկավարի կերպարը։ Սվետլանա Լոբոդայի ու Լինդեմանի հերոսների միջեւ կոնֆլիկտ է սկսվում։ «Rammstein»-ի մենակատարը հարձակվում է նրա վրա՝ փորձելով բռնաբարել, սակայն վերջինս ետ է մղում հարձակումը եւ մոխրամանով հարվածում նրա ճակատին։
Թիլն ու Սվետլանան լրագրողների հետ հանգիստ խոսում են միմյանց մասին. այդ թեման արգելված չէ, սակայն նրանցից ոչ մեկը չի հաստատել սիրավեպի մասին լուրերը, բայց չի էլ հերքել։ Մի քանի օր առաջ Սվետլանան Insatagram-յան էջում հրապարակել էր նոր տեսահոլովակի թիզերը, ինչը շփոթության մեջ է գցել հետեւորդներին։