Երեկ՝ նոյեմբերի 24-ին լրացավ նաև հայ պետական և հասարակական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի ծննդյան 101-ամյակը (Տեսանյութ)
Երեկ՝ նոյեմբերի 24-ին լրացավ նաև հայ պետական և հասարակական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի ծննդյան 101-ամյակը: Գրիգոր Հասրաթյանի ընտանիքի անդամները առիթից առիթ են պատմում հոր արած գործերի մասին:
Ոչ թե քաղաքի, այլ քաղաքների լեգենդի պատմությունները սկսում են Գյումրիից` 60-ականների սկզբի Լենինականից: Ստեղծելով նոր թաղամասեր, փողոցներ և բարեկարգելով եղածը, Հասրաթյանը բացում էր ջրավազանը ջրավազանի հետևից: Ծով չունենք, բայց ջուրը քաղաք բերել կարող ենք,-ասում էր ու գծում քաղաքը տապից փրկելու նախագծեր: Դրանում 100 ջրային տարածք էր նշել: Երևանում ինչքան լիճ, ջրավազան ու շատրվան կա նրա ձեռքի գործն է: Օրինակ, Կարապի լիճը: