Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում (Լուսանկարներ)
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 31 SL 846 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Քարաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել դեռևս չտեղադրված բարձավոլտ երկաթյա էլեկտրասյան մեջ, հաղորդում է Shamshyan.com կայքը:
Ինչպսե հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցելէ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն, որտեղից ժամանում են օպերատիվ-քննչական խմբերը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Գ.Շամշյանի տեղեկություններով, մահացածը Տեղ գյուղի բնակիչ էր:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի