Բալագույն շուրթեր, արտահայտիչ հայացք․ Շողեր Թովմասյանը՝ գրավիչ կերպարում
Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր լուսանկարների շարքը պարբերաբար համալրում է նորերով ՝ ներկայացնելով իր նոր կերպարները։ Հմայիչ դերասանուհին մշտապես փայլում է իր ոճային կերպարներով։
Դերասանուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Շողերը կրում է սեւ գույնի, մեջքի հատվածում նախշերով, լայն թեւքերով հագուստ։ Դերասանուհին վառ շպարով է․ բալագույն շուրթեր, ընդգծված աչքեր։ Վարսերն արձակված են։ Լուսանկարին կից դերասանուհին գրառում չի կատարել։