Բեքհեմը պարծեցել է Էմիլյա Քլարկի հետ պատահական հանդիպմամբ
Ֆուտբոլային աստղ Դևիդ Բեքհեմը պարծեցել է դերասանուհի Էմիլյա Քլարկի հետ («Խաղերի գահը» լեգենդար սերիալում խաղում էր Դեյներիսի դերը) պատահական հանդիպմամբ: Համատեղ լուսանկարը, որում նա գրկել է Քլարկին, Բեքհեմը տեղադրել է Instagram-ում:
Երկու հայտնիները հանդիպել են Սան Ֆրանցիսկոյում համերգներից մեկի ժամանակ: «Ես նորից ինձ փոքրիկ աստղ զգացի Վիշապների մայրիկի կողքին»,- գրել է նա լուսանկարի տակ:
Միջոցառմանը Քլարկը ներկայացել է ոճային հագուստով՝ կապույտ վերնաշապիկը նա համադրել է փոքրիկ ծաղիկներով շոկոլադի գույնի կաշվե բաճկոնի հետ: