Ռուսական С-400-երը Թուրքիայում կաշխատեն ավտոնոմ ռեժիմով
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաղորդել է, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ) Թուրքիայում կաշխատեն ավտոնոմ ռեժիմով:
«Համակարգերը մարտական պարեկության կթողարկվեն stand alone system ռեժիմով: Մենք ի սկզբանե հայտարարում ենք, որ С-400-երը անկախ կաշխատեն»,- հայտարարել է նա կատարական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում: Թուրք նախարարն ընդգծել է, որ С-400-ը կարևոր մեխանիզմ է ազգային անվտանգության ապահովման և երկրի պաշտպանության համար:
Իր ելույթում Աքարը կրկին նախազգուշացրել է արևմտյան իր գործընկերներին, որ Անկարային 5-րդ սերնդի ամերիկյան կործանիչներ փոխանցելուց հրաժարվելու դեպքում Թուրքիան իրեն իրավունք կվերապահի դիտարկելու այլընտրանքային տարբերակներ: «Այս փաստը պետք է ըմբռնեն բոլոր կողմերը»,- հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ ռուսական С-400-ի գնումը առաջացրել է ճգնաժամ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրներ՝ սպառնալով չեղարկել F-35 նոր կործանիչների վաճառքը Թուրքիային: Ի պատասխան՝ Անկարան Մոսկվայի հետ բանակցություններ է սկսել Սու-57 կործանիչների գնման վերաբերյալ: