Նյու Ջերսիի պատմության մեջ առաջին անգամ դատարանը մեղավոր է ճանաչել կին վարորդին, որը մահացու վրաերթի էր ենթարկել հետիոտնին ղեկին տեքստային հաղորդագրություն գրելու պատճառով
Նյու Ջերսիի պատմության մեջ առաջին անգամ դատարանը մեղավոր է ճանաչել կին վարորդին, որը մահացու վրաերթի էր ենթարկել հետիոտնին ղեկին տեքստային հաղորդագրություն գրելու պատճառով, հաղորդում է Fox News-ը:
Ըստ դատախազության տեղեկությունների՝ 50-ամյա Ալեքսանդրա Մանսոնեին շեղել էր տեքստային հաղորդագրությունը ընթրիքն անցկացնելու շուրջ ծրագրերի թեմայով, երբ ավտոմեքենայի ղեկին էր: Այդ ժամանակ Մանսոնեն որոշել էր պատասխանել բավականին «կարեւոր» հարցին, թե որ խոհանոցն է նա գերադասում. կուբայական., ամերիկյան, թե մեքսիկական:
Դրա հետեւանքով Մանսոնեն մահացու վրաերթի է ենթարկել փողոցն անցնող 39-ամյա Յուվեն Վանգին, որը մահացել է հիվանդանոցում հինգ օր անց: Հաղորդվում է, որ, համաձայն ականատեսների հաղորդած տեղեկությունների, զոհը հարվածի հետեւանքով նետվել է դեպի վեր:
Մանսոնեին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում բանտում: Նա կարող է բողոքարկել բանտում ազատազրկման ժամկետից միայն 85 տոկոսն անցկացնելուց հետո: