Փայլուն կոմբինեզոն-երկարաճիտներ. Պոլինա Գագարինան ապշեցրել է յուրահատուկ հանդերձանքով (Լուսանկարներ)
Երգչուհի Պոլինա Գագարինան հյուրընկալվել է Իվան Ուրգանտի շոուին։ Նա ներկայացել է արծաթափայլ, խորը դեկոլտեով, մարմինն ընդգրկող կոմբինեզոնով: Դրանով արտիստուհու կերպարը ավելի նրբագեղ էր թվում։
«Ձեզ այսօր թեժ երեկո է սպասվում ինձ հետ։ Կոստյումը, որը բոլորին հիացրեց», - Instagram-ում գրել է երգչուհին։
Նա նաեւ հավելել է, որ «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ նոր երգ է երգելու, որը կոչվում է «Նայիր»։ Դատելով Գագարինի հրապարակմանը կից արված մեկնաբանություններից, նրա հետեւորդները իսկապես հավանել էին հանդերձանքը։
«Սիրելիս», «Կոստյումը ցնցող է։ Ձեզ շատ է սազում», «Շքեղ, նրանք, որոնք իրականում են տեսել, սա ոչ թե պարզապես հարված էր, այլ միանգամից մահ։ Պայթյուն, սեքս», - գրել են հետեւորդները։