«Ռեալի» ֆանատները պաստառով պատասխանել են Բեյլի սկանդալային արարքին
Մադրիդի «Ռեալի» ֆանատները պատասխանել են թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին խաղում Հունգարիայի հավաքականին 2։0 հաշվով հաղթելուց եւ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելուց հետո երկրպագուից վերցրել էր Ուելսի դրոշը, որի վրա գրված էր եղել «Ուելս, գոլֆ, Մադրիդ։ Հենց այս հերթականությամբ»։ Ֆուտբոլիստը լուսանկարվել էր այդ դրոշով՝ անուղղակի ծաղրելով Արքայական ակումբին։
«Ռեալի» մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ Բեյլը առաջին հերթին մտածում է Ուելսի հավաքականի, հետո՝ գոլֆի, վերջում՝ «Ռեալի» մասին։
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում ֆանատները տրիբունայում պահել են պաստառ, որի վրա գրված է եղել․ «Ռոդրիգո, Վինիսիուս, Լուկաս, Բեյլ։ Հենց այս հերթականությամբ»։
Հիշեցնենք, որ 14-րդ տուրում «Ռեալը» 3։1 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադին»։ Բեյլը 67-րդ րոպեին փոխարինեց Ռոդրիգոյին։