Անաստասիա Զավորոտնյուկի ամուսինը ջնջել է սիրելիի հետ բոլոր լուսանկարները
Անաստասիա Զավորոտնյուկը, ինչպես հայտնի է, պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ։ Ընտանիքը աջակցում է դերասանուհուն եւ փորձում է պաշտպանել նրան սթրեսներից եւ ցանկացած տհաճ զգացողություններից: Իսկ ահա Անաստասիայի ամուսինը՝ 48-ամյա Պյոտր Չերնիշևը, սոցցանցի իր էջից անսպասելիորեն հեռացրել է բոլոր լուսանկարները։
Հեռացված հրապարակումների թվում են նաև դերասանուհու լուսանկարները։ Այժմ Instagram-ում գեղասահորդի էջը դատարկ է, նա անգամ ոչ ոքի չի հետեւում։
Ենթադրվում է, որ դա կապված է դերասանուհու առողջական վիճակի փոփոխության հետ․ ասում են, որ այն ավելի է վատացել։ Այդուհանդերձ, այս շաբաթ հրապարակումներ եղան նաեւ Անաստասիայի մահվան մասին, որոնց նրա հարազատները շատ կտրուկ արձագանքեցին:
Կան նաեւ տեղեկություններ, որ Պյոտրը պատրաստ է հեռանալ իր կնոջից, բայց չի կարող դա անել իր ծանր հիվանդության պատճառով: Այժմ Զավորոտնյուկը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Ռուբլովկայում, որտեղ վերականգնողական շրջան է անցնում: