Մշակութային միջոցառում անվան տակ Կենտրոնի թաղապետարանը խնջույք կանի Բելաջիոյում. Բյուջեից կծախսվի 5 մլն դրամ (Լուսանկար)
Բյուջեից 5 մլն դրամով Կենտրոնի թաղապետարանն ու ենթակա կառույցների տնօրենները ամանօրյա խնջույք կանեն Բելաջիոյում կամ համարժեք վայրում:
Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ու ենթակա կազմակերպությունների տնօրենները 5 մլն 200 հզր դրամի հյուրասիրություն են նախաձեռնել: Tert.am-ը տեղեկացավ, որ ամանորյա խնջույքը, որը քաղաքապետարանը ծրագրում անվանել է մշակութային միջոցառման կազմակերպման ծառայություն, կֆինանսավորվի բյուջեից:
Հյուրասիրությունը նախատեսված է անցկացնել Բելաջիոյում կամ համարժեք այլ վայրում՝ ըստ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հայեցողության, հյուրասիրությանը կմասնակցի 250 անձ:
Հյուրասիրությանը նախատեսվում է 2019 թվականի դեկտեմբերի 24-ից 27-ը ընկած ժամանակահատվածում: