Ռուսաստանը սկսում է Zetta էլեկտրամոբիլների սերիական արտադրությունը
Ռուսական առաջին Zetta էլեկտրամոբիլի արտադրությունը նախատեսվում է սկսել 2020 թվականի I եռամսյակում, մեքենայի հավաստագրումը եզրափակիչ փուլում է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովին:
«Գործընկերներն ինձ զեկուցեցին, որ այն (Zetta էլեկտրամոբիլի հավաստագրումը – խմբ.) եզրափակիչ փուլում է: Հույս ունեմ, որ դա շուտով տեղի կունենա: Նրանք պետք արտադրությունը գործարկեն 2020 թվականի I եռամսյակում: Խոստացել են այդ մասին առաջինը ինձ զեկուցել»,- ասել է նա:
Մանտուրովն ավելի վաղ ընդգծել էր ռուսական էլեկտրամոբիլի յուրահատկությունը, որը ունիվերսալ էներգաարդյունավետ քարշակային էլեկտրաշարժիչն է:
Zetta-ն առաջին ռուսական էլեկտրամոբիլն է, որի սերիական թողարկումը կատարվելու է Տոլյատիում: Այն կոմպակտ 3-դռնանի էլեկտրահաղորդակով ավտոմեքենա է: Էլեկտրաքարի առավելագույն արագությունն է 120 կմ/ժամ: Ավելի վաղ «Ռոսիյսկայա գազետան» հայտնել էր, որ բազային լրակազմով Zetta ավտոմեքենայի արժեքը կկազմի 450 հազար ռուբլի: