Վարդագույն փքված զգեստ․ Աստղիկ Սաֆարյանը՝ բեմական կերպարում
Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար:
Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է շքեղ ու բեմական կերպարը։ Նա կրում է վարդագույն երանգի, երկարափեշ, ուսը բաց, փքված կիսաշրջազգեստով երեկոյան զգեստ։ Կերպարն ամբողջացրել է զգեստի գույնի շրթներկը։ Աստղիկի ձեռքին վարդերի գեղեցիկ փունջ է։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին բաց վարդագույն, երկար զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կամվածքը։ Աստղիկ Սաֆարյանը շքեղ սանրվածք էր ընտրել եւ վառ շպար՝ շեշտադրվելով շուրթերը։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ խոշոր թեւնոնցեր ու ականջօղեր։ «Երեկվա գեղեցիկ համերգին»,- լուսանկարները մեկնաբանել էր Աստղիկ Սաֆարյանը։