Ալ Պաչինոն ընդդեմ նացիստների. թողարկվել է «Որսորդները» նոր սերիալի թրեյլերը (Տեսանյութ)
Amazon-ը հրապարակել է 1970-ականների վերջին Նյու Յորքում նացիստների որսորդների թիմի մասին նոր սերիալի թրեյլերը: Սերիալի պրեմիերան Prime Video-ով նախատեսված է 2020 թվականին:
Սյուժեի համաձայն՝ 1970-ական թվականներին որսորդների խումբը զբաղվել է նացիստների հետքերով, որոնք ԱՄՆ-ի տարածքում պլանավորում են կառուցել չորրորդ Ռեյխը: «Օսկար» մրցանակի դափնեկիր Ալ Պաչինոն կատարում է որսորդների առաջնորդ՝ Մեյեր Օտտերմանի դերը:
Սերիալի ստեղծմամբ զբաղվում է ռեժիսոր Ջորդան Պիլը, իսկ որպես սցենարիստ հանդես է գալիս Դեիիդ Վեյլը։