ԱՄՆ ԶՈՒ-ն Տրիպոլիի երկնքում անօդաչու է կորցրել
ԱՄՆ Զինված ուժերը ուրբաթ հայտարարել էր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի երկնքում անօդաչու կորցնելու մասին. Տրիպոլիում զինված խմբավորումները մի քանի ամիս շարունակ մարտնչում են քաղաքի վրա վերահսկողություն հաստատելու համար, հայտնում է Associated Press-ը:
Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարությունը հայտարարել է, որ անօդաչուն անհետացել է հինգշաբթի անվտանգության եւ ծայրահեղական գործունեության մոնիթորինգի հետ կապված իրավիճակի վերահսկողության ժամանակ:
Միացյալ Նահանգների ԶՈՒ-ից չեն հայտնել դրոնի անհետացման հավանական պատճառների մասին: Միայն նշվել է, որ հետաքննություն է կատարվում: Ըստ հրամանատարության հաղորդագրության՝ «Լիբիայում գործողություններն ամբողջությամբ համակարգված են կառավարության համապատասխան ներկայացուցիչների հետ»: