Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացն ինձ համար անընդունելի ուղիով է գնում. Սարո Բենգլիյան
Օրեր առաջ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող պատվիրակության մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարո Բենգլիյանը հայտարարություն է տարածել։
Ինչպես տեղեկացնում է Ստամուլի «Ակոս»–ը. Սարո Բենգլիյանի հայտարարության մեջ նշվել է, որ ինքը ցավով նկատել է, որ Հայոց պատրիարքի ընտրության գործընթացն իր համար ընդունելի պրոֆեսիոնալ, իրավական եւ անձնական սզբունքներին համահունչ ուղիով չի գնում։ «Այդ ժամանակ հասկացա, որ իմ մասնագիտական եւ իրավական տեսակետները գործընթացին որեւէ օգուտ չեն կարող տալ, որի համար էլ հրաժարական են մերկայացրել նախաձեռնող մարմնի խոսնակի պաշտոնից»,–նշել է Սարո Բենգլիյանը։