ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է Ուկրաինայի հետ Թրամփի վարչակազմի կապերին առնչվող գրառումները
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է Ուկրաինայի հետ Թրամփի վարչակազմի կապերին առնչվող գրառումները, հայտնում է BBC News-ը:
Փաստաթղթերը Ամերիկյան էթիկայի հարցերով հսկիչ մարմնին են հանձնվել տեղեկությունների ազատության մասին հարցումից հետո:
Փաստաթղթերում նշվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանիի հետ պարբերական շփումների մասին: Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Պոմպեոն եւ Ջուլիանին իրար հետ պարբերաբար զրուցել են, սակայն նրանց զրույցների թեմաներն անհայտ են:
«Մենք կարող ենք տեսնել, թե ինչու էր Մայք Պոմպեոն հրաժարվում Կոնգրեսի համար այս տեղեկությունների հրապարակումից: Այն բացահայտում է Ռուդի Ջուլիանիից մինչեւ Օվալաձեւ աշխատասենյակ եւ Մայք Պոմպեո հստակ կապը, որպեսզի մեղմվի ԱՄՆ դեսպանի դեմ զրպարտչական արշավանքը»,- իր հայտարարության մեջ նշել է հսկիչ մարմնի ղեկավար Օսթին Իվերսը:
«Սա ընդամենը մերկացումների առաջին փուլն է: Ապացույցները վարչակազմի համար միայն վատթար են դառնում, երբ նրա օբստրուկտիվ քաղաքականությունը կործանվում է դատարանի որոշումներ առաջ»,- եզրափակել է նա: