ԱՄՆ-ում կենդանիների պաշտպանը եկեղեցու մեջ դանակով վիրավորել է մուշտակ հագած կնոջ
Մուշտակ հագած մարդկանց վրա հարձակումների պատմության մեջ դեռեւս երբեք կանանց չեն մեղադրել կանխամտածված սպանության փորձի մեջ, եւ 35-ամյա Մերեդիթ Լոուելն առաջինն է դարձել, հայտնում է Metro-ն:
Նա եկեղեցու մեջ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել կնոջ ձեռքին՝ երեխաների աչքերի առաջ, որոնց նա հետեւում էր եկեղեցական երգչախմբի փորձի ժամանակ:
Մինչեւ ոստիկանության ժամանումը կնոջը բռնել է վկան: Զոհին հոսպիտալացրել են, ընդ որում՝ մինչեւ հիմա հայտնի չէ, նրա մուշտակի մորթին արդյո՞ք բնական էր:
Նշվում է, որ սա Լոուելի կողմից մուշտակով մարդկանց վրա հարձակման միակ դեպքը չէ: Նա անցյալ տարի կալանավորվել էր համանման հարձակման համար: