Պուտինը պարգևատրել է Մեհրիբան Ալիևային (Լուսանկարներ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում արժանիքների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Ալիևան պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում:
Պուտինը պետական շքանշանը շնորհել է Նովո-Օգարևոյի իր նստավայրում:
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սա գիտակցված որոշում է: Ոչ այն պատճառով, որ դուք եկել եք և որ դուք Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյա եք: Ոչ, դա կապված է ձեր աշխատանքի, ձեր գործունեության, բարձր մակարդակով միջպետական կապերի աջակցման հետ, և մենք դա բարձր ենք գնահատում»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ շքանշանի հենց անվանումն ինքնին արտացոլում է այն, ինչ անում է Ալիևան ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար: Ալիևան իր համար մեծ պատիվ է անվանել այն, որ Պուտինն իրեն Ռուսաստանի իսկական բարեկամ է անվանել: