«Որեւէ դիմահարդարում ի զորու չէ փոխելու մարդու իրական էությունը». Նազենի Հովհաննիսյանն՝ առանց շպարի
Դերսանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում առանց շպարի է։ Մեկնաբանություններում Նազենին նշել է, որ տարիքի հետ սկսել է սիրել դեմքն, ինչպես այն կա՝ իր թերություններով ու անհարթություններով։
«Հայերը եղել են բաց աչքերով, ընդգծված այտոսկրերով ու լայնաճակատ: Իմ երկու կողմն էլ, թե մայրիկիս եւ թե հայրիկիս, եղել են ազնվականներ: Որեւէ դիմահարդարում ի զորու չէ փոխելու մարդու իրական էությունը. եթե ներսից մի բան չկա, դրսից դժվար «ստանան»... Այսօր առանց դիմահարդարման` մարդուն դժվար են ընկալում, բայց հետաքրքիր է, որ ես`տարիքի հետ սկսել եմ սիրել դեմքս` ինչպես որ կա, իր թերություններով ու անհարթություններով հանդերձ, ու ինձ հիացնում են այն աղջիկները, որոնք իրենց բնականությամբ են հարաբերվում «արտաքին» աշխարհի հետ:
Շպարն ինձ համար «հագուստի» պես է` թաքնվելու, ընդգծելու կամ նոր կերպարով ներկայանալու... բայց իրական դեմքը մարդ, ամեն դեպքում, չպիտի կորցնի ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում, ոչ մի ճնշման ներքո: Ստեղծեք նոր տրենդեր, առանց վախենալու, միեւնույն է մեղադրողը մեղադրելու է, սիրողը` հիանալու, սովորողը` սովորելու...»,- լուսանկարը մակագրել է նա։