Խաղաղությո՞ւն. Վիկտորյա Բեքհեմը հաշտվել է Քարդաշյան քույրերի հետ
Վիկտորյա Բեքհեմը ներկայացրել է կոսմետիկայի դեբյուտային հավաքածուն՝ երեկույթ կազմակերպելով Բեւերլի Հիլզում։ Հյուրերի ցանկում էին նաեւ Քորթնի եւ Քիմ Քարդաշյանները, որոնց հետ Վիկին չի շփվել երկար տարիներ։ Դա զարմացրել է միջոցառման շատ հյուրերի։
Անբարյացկամ վերաբերմունքը սկսվել էր, երբ Վիկտորյան, պատճառաբանելով զբաղվածությունը, մերժել էր Քանյե Ուեսթին՝ նրա սիրելիի համար հարսանեկան զգեստ կարել։ Սակայն ընդամենը մի քանի օր հետո զբաղվել էր թագավորական ընտանիքի հագուստով։ Դա վիրավորել էր Քիմին, հայտնում է Daily Mail-ը։
Բեեւրլի Հիլզում երեկոյի ընթացքում Քարդաշյանն ու Բեքհեմը նախընտրել էր ամեն բան անցյալում թողնել։ Նրանք ուրախացել են եւ միասին լուսանկարվել...
Ժամանակին հակառակորդները խորհրդանշական կերպով սեւ-սպիտակ հագուստ են կրել։ «Spice Girls» խմբի նախկին մասնակիցը սպիտակ կոստյում է ընտրել, որն առանձնանում էր խորը դեկոլտեով։ Իսկ Քիմն ու Քորթնին սեւ հագուստ էին ընտրել...
Լուսանկարները՝ Getty Images, Instagram