Նա բնակության է մեկնել Լոնդոն. Վիկտորյա Բոնյային այժմ Մոնակոն դուր չի գալիս
Հեռուստաաստղ Վիկտորյա Բոնյան դստեր՝ Անջելինայի հետ Մոնակոյից տեղափոխվել է Մեծ Բրիտանիա. իրականում նա ցանկանում էր Նահանգներ մեկնել, բակց փոքրիկի հայրը՝ Ալեքս Սմերֆիտը, թույլ չի տվել երեխային հեռու տանել։
Բոնյան տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել՝ ինչպես է տանը ժամանակ անցկացնում եւ փոքրիկ էքսկուրսիա անցկացնել։ Սենյակների դիզայնը մոխրագույն երանգներով է, իսկ հյուրասենյակը կապված է խոհանոցի հետ, ինչպես բազմաթիվ ժամանակակից տներում։ Վիկտորյան խոստովանել է, որ այժմ տանը բավական ցուրտ է, քանի որ Լոնդոնում անձրեւոտ եղանակ է։
Աստղի խոհանոցում առկա է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա։ Վիկան չի թաքցնում է, որ ինքն է պատրաստում երեխայի համար։ Տունը մի քանի հարկանի է։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի զգեստապահարանը։ Բոնյան հանդիպման էր պատրաստվում, այդ պատճառով հարմարավետ, միեւնույն ժամանակ ոճային կերպար էր փնտրում։ Նրա ընտրությունը կանգ է առել սեւ սվիտրի եւ նորաձեւ տաբատի վրա։
«Ես թանկարժեք իրեր եմ գնում, բայց կրում եմ առավելագույնը մեկ-երկու անգամ կամ առհասարակ չեմ կրում։ Օրինակ՝ այս տաբատը երկու անգամ եմ գնել»,- պատմել է Վիկտորյան։ Վիկան ու Անջելինան միասին խաղաղ են ապրում։ Դուստրը դպրոց է գնում, նա արդեն իսկ բազմաթիվ ընկեր ունի, ընկերների համար բլիններ պատրաստում։
Բոնյանի դստերը Լոնդոնում այնքան էլ դուր չի գալիս։ Նա մայրիկին մի քանի անգամ համոզել է Մոնակո վերադառնալ։ Սակայն Վիկտորյան գիտի, որ Բրիտանիայի մայրաքաղաքում հնարավորություններն ավելի շատ են։
«Լոնդոնում ես կկարողանամ Անջելինայի համար ձիասպորտի լուրջ պարապմունքներ կազմակերպել, ինչի մասին նա այդքան երազում է։ Մոնակոյում, ցավոք սրտի, դա անհրաժեշտ մակարդակով հնարավոր չէ։ Կարծում եմ՝ առաջ շարժվելու ժամանակն է։ Թեեւ չեմ բացառում հնարավորությունը, որ մենք այնտեղ կվերադառնանք, բայց շատ խորը ծերության տարիներին»,- ասել է աստղը։