«Այս կերպարը մտահղացել եւ ստեղծել եմ մի քանի ժամում». Արմինկա
Երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր կերպարում է. նա քարերով զարդարված զգեստ է կրում, որի վրա մեծ բանտ է ամրացված։ Կերպարն ամբողջացնում են վառ շպարն ու սանրվածքը։ «Այս կերպարը մտահղացել եւ ստեղծել եմ մի քանի ժամում՝ տեսահոլովակի նկարահանումից մի օր առաջ»,- հրապարակումը մակագրել է նա։