Քեյթլին Ջենները խոստովանել է, որ երեխաները մինչ այժմ իրեն հայր են անվանում
Դեռ 2017թ.-ին 70-ամյա Բրյուս Ջենները՝ 22-ամյա Քայլի Ջենների եւ 24-ամյա Քենդալ Ջենների հայրը, սեռափոխության մի շարք վիրահատություններ է արել։ Այժմ Բրյուսն իրեն կին է զգում են անունը փոխել է Քեյթլինի։
Վեց երեխաներն ընդունել են Քեյթլինի ընտրությունը, սակայն նախկինի նման շարունակում են նրան հայր անվանել։ Այս մասին Ջենները վերջերս հայտնել է իրապատում-շոուներից մեկի ընթացքում։
«Իմ բոլոր երեխաներն ինձ հայր են ասում։ Քենդալն առաջինն է հարցրել՝ ինչպես է հարկավոր դիմել ինձ։ Եվ ես պատասխանեցի. «Հայրիկ։ Ես քո հայրն եմ ու հայրդ կմամ մինչեւ մահ»։ Բայց ինձ իսկապես շոկի է ենթարկում, երբ նրանք խոսակցության ընթացքում իմ մասին ասում են. «Իմ հայրիկը նա է (դերանուն՝ իգական սեռի համար)»։ Իսկապես, այդքան էլ հեշտ չէ նախադասության մեջտեղում այլ դերանուն գործածել։ Բրյուսը մեծացրել է նրանց, իսկ Քեյթլինը նրանց հետ ավելում է կյանքը»,- պատմել է Քեյթլինը։
Քեյթլին Ջենները նաեւ խոստովանել է, որ իր 19 թոռներն իր համար զվարճալի մականուն են մտածել՝ «Բում-բում»՝ գենդերի հետ կապված ցանկացած շփոթությունից խուսափելու համար։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail, Getty Images