Պոլսո Հայոց պատրիարքարանի բակում Կոմիտասի հուշարձանն է բացվելու
Պոլսո Հայոց պատրիարքության բակում նոյեմբերի 23–ին տեղի կունենա Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացման արարողությունը։
Ինչպես տեղեկանում ենք Հայոց պատրիարքարանի կայքից, Պոլսո Հայոց պատրիարքարանի բակում Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացումը տեղի է ունենալու պատրիարքական տեղապահ Սահակ Մաշալյանի գլխավորությամբ։
Հուշարձանի հեղինակն է Էրոլ Սարաֆյանը, հովանավորը՝ Սարգիս Գյուլեկեչին։