Ռեփեր Քրիս Բրաունը կրկին հայր է դարձել
Ռեփեր Քրիս Բրաունը կրկին հայր է դարձել։ Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ նրա նախկին ընկերուհին՝ Ամիկա Հարիսը, տղայի է լույս աշխարհ բերել։ 30-ամյա երաժիշտը մեկնաբանություն չի արել, սակայն նրա Instagram-յան վերջին հրապարակումները խոսում են տեղի ունեցածից նրա ուրախության մասին։ Բրաունը կադր է հրապարակել, որում տեսանելի է «Born» գրությունը («Ծնված»)։
Առհասարակ Քրիս Բրաունի հարաբերությունները կանանց հետ կարծես թե չեն հարթվում։ Նա հինգամյա դուստր ունի՝ Ռոյալթին, որին լույս աշխարհ է բերել 30-ամյա Նիա Գուսմանը, որից ռեփերը բաժանվել է։ Ամիկա Հարիսի հետ եւս երկար չեն ապրել. միությունը փլուզվել է, երբ վերջինս հղի էր։
Քրիս Բրաունի ներկայացուցիչները եւս մեկնաբանություն չեն արել։