Ադրբեջանում նոր օմբուդսմեն կընտրեն
Ադրբեջանի Միլի մեջլիսի նոյեմբերի 22-ի լիագումար նիստի օրակարգում ներառված է երկրի նոր օմբուդսմենի ընտրությունների հարցը։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, պատգամավորները պետք է ընտրություն կատարեն երեք թեկնածուների միջեւ։
Մասնավորապես, նախագահը խորհրդարան է ներկայացրել Բաքվի Վերաքննիչ դատարանի փոխնախագահ Քյամալա Աբիեւայի, Գերագույն դատարանի մարդու իրավունքների եւ հանրային կապերի բաժնի վարիչ Քյամալա Ալիեւայի եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սաբինա Ալիեւայի թեկնածությունները։
Նոր օմբուդսմենն այդ պաշտոնում կփոխարինի 82-ամյա Էլմիրա Սուլեյմանովային, որը մարդու իրավունքների լիազորն է 2002 թվականից։