Երևանում տեղի է ունենում «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովը
Երեւանում, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, նոյեմբերի 22-ին տեղի է ունենում «Պրիմակովյան ընթերցումներ Երեւանում» միջազգային համաժողովը՝ նվիրված ռուսական պետական գործիչ, գիտնական Եվգենի Պրիմակովի 90-ամյակին, «Հայաստանը գլոբալ համատեքստում» թեմայով։
Կազմակերպիչներն են ՌԳԱ Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների Ազգային հետազոտական ինստիտուտը (ՌԳԱ ՀՏՄՀԱՀԻ) եւ Ռուս-հայկական համալսարանը։
Համաժողովին մասնակցում են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, առաջատար փորձագետներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ Հայաստանից, Գերմանիայից, Հնդկաստանից, Իրանից, Չինաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից։ Համաժողովի աշխատանքները կտեւեն մինչեւ նոյեմբերի 23-ը։ «Պրիմակովյան ընթերցումները» համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետների ամենամյա մեծ միջազգային համաժողով է՝ նվիրված ռուս պետական գործիչ, գիտնական Եվգենի Պրիմակովի հիշատակին։