Ամերիկուհին հայտնվել է դատապարտյալի աթոռին այն բանի համար, որ որդեգրյալները տեսել են նրան կիսամերկ
Ամերիկուհուն մեղադրանք են առաջադրել այն բանից հետո, երբ որդեգրյալները նրան սեփական տանը տեսել են կիսամերկ։ Նա կարող է հայտնվել սեռական հանցագործների ցուցակում, հայտնում է CBS News-ը։
Թիլի Բյուկենենի փաստաբանները նշում են, որ օրենքն արդար չէ, քանի որ տարբեր կերպ է առնչվում տղամարդկանց եւ կանանց այն բանի համար, որ նրանք մերկացնում են կուրծքը։
Նրանք պնդում են, որ դատավորը չեղյալ համարի ավազակության մեղադրանքները եւ օրենքի այդ հատվածը ոչ սահմանադրական համարի։ Դատախազները առարկում են, որ մերկ մարմինը ներառում է նաեւ կնոջ կուրծքը, եւ դատարանները հավատարիմ են եղել բարոյականության վրա հիմնված օրենքներին։
Դատավոր Կառա Պետիտը լսել է գործը, սակայն ասել է, որ սա «շատ կարեւոր հարց է», որպեսզի անհապաղ որոշում կայացվի։
Բյուկենենն ասել է, թե ինքն ու իր ամուսինը հանել են վերնաշապիկները, որպեսզի չկեղտոտեն հագուստը, երբ մաքրում էին ավտոտնակը։ Երբ մտել են 9-13 տարեկան երեխաները, նա «բացատրել է, որ իրեն ֆեմինիստ է համարում եւ ուզում է ընդգծել, որ բոլորի համար պետք է որ հարմար լինի առանց վերնահագուստի մնալը՝ տանը թե դրսում», հայտնել են նրա փաստաբանները։
Բյուկենենին մեղադրանք է առաջադրվել երեխայի մասնակցությամբ հանցանքի կատարման երեք կետով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեխաների պահպանության ծառայության աշխատակիցները հետաքննություն են սկսել, եւ մայրն այդ մասին պատմել է իշխանություններին, քանի որ «խուճապի մեջ է եղել»։
Բյուկենենի ամուսնուն մեղադրանքներ չեն առաջադրվել։
Եթե կնոջը մեղավոր ճանաչեն, նրան կարող են 10 տարով գրանցել սեռական հանցագործների ցուցակում։