ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը
ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակի կողմից ԱԻՆ փրկարար ծառայությանը որպես օգնություն նվիրաբերվել է շուրջ յոթանասուն անուն առաջին անհրաժեշտության հրդեհաշիջման պարզագույն միջոցներ, մարտական հանդերձանք, կենցաղային տեխնիկա, կահույք և տնտեսական ապրանքներ, հայտնում են ԱԻՆ-ից։
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը՝ ԱՄՆ-ն ներկայացնող գործընկերների հետ միասին ուսումնասիրել է գույքն ու տեխնիկան, շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար:
Գեներալ Գաբրիելյանը նշել է, որ նվիրաբերված տեխնիկան կծառայի հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև կնպաստի ծառայության արդյունավետության բարձրացմանը: