Կրկին. Մարքլի ու Մեդլթոնի հարաբերություններն ավելի են սառել
Դքսուհիների միջեւ թշնամությունը վերսկսվում է. թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Մեգան Մարքլն ու Քեյթ Միդլթոնն ավելի են հեռացել միմյանցից ամուսինների թշնամության պատճառով, գրում է Express.co.uk-ը։
Մեգան Մարքլի ընկերը պատմել է, որ նրանց հարաբերություններն ավելի են սառել, ինչպես Հարիի եւ Ուիլյամի դեպքում, որոնք գրեթե չեն շփվում։
Աղբյուրը նաեւ նշել է, որ Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը պատրաստվում են միապետ ու առաջին տիկին դառնալ. «Նրա ու Հարիի միջեւ մրցակցություն է լինելու, եւ դա կարող է անկյունաքար դառնալ ընտանեկան հարաբերություններում»։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ լարվածությունը սկսվել է, երբ Հարին մեկ տարվա հարաբերություններից հետո հայտարարել է, որ ցանկանում է ամուսնանալ Մեգան Մարքլի հետ։ Իբրեւ Ուիլյամը նրան ասել է, որ հարաբերությունները չափազանց արագ են զարգանում։
Աղբյուրը՝ Express.co.uk