Լուսինե Թովմասյանի աշնանային ոճային կերպարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով, հատկապես՝ հրապարակումներով եւ գրառումներով, որտեղ գեղեցկուհին ընտանիքի, ամուսնու, դստեր եւ որդու հետ է։
Instagram-յան էջում հրապարակված նոր կադրում Լուսինեն պատկերված է Երեւանի փողոցներից մեկում։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը կադրում կրում է զգեստ, աշնանային կիսաերկարաճիտներ, սեւ երանգի վերարկու եւ շարֆ։ Հրապարակմանը կից Լուսինեն գրել է․ «Հեչ կասե՞ք որ մի քանի օրից սկսվում է ձմեռը, էլ չեմ ասում որ շուտով Նոր Տարի է։ Իսկ մենք վայելում ենք արևոտ տաք օրերը»։