Թրամփը խոստացել է հրապարակել ֆինանսական հաշվետվությունը մինչեւ ընտրությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հրապարակել ֆինանսական հաշվետվությունը մինչեւ ընտրությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Թրամփից պահանջում են ներկայացնել հարկային հայտարարագրերն ու հրապարակել ֆինանսական այլ փաստաթղթեր:
«Իմ գործերում ամեն ինչ մաքուր է, եւ երբ ես կհրապարակեմ իմ ֆինանսական հաշվետվությունը, իսկ դա իմ որոշումն է, այն ցույց կտա միայն մի բան՝ որ ես ավելի հարուստ եմ, քան մարդիկ կարծում էին: Եվ դա լավ է»,- հայտարարել է Թրամփը՝ մանրամասներ չհայտնելով: