Էմիլիա Քլարկը հիշել է «Գահերի խաղ»-ում մերկ տեսարանների մասին
«Գահերի խաղը» սերիալում Դեյներիս Թարգարիենի դերը սկսնակ դերասանուհի Էմիլիա Քլարկին աստղ դարձրեց եւ նրա համար իսկական փորձություն դարձավ։ Այս մասին 33-ամյա Քլարկը պատմել է HBO-ի հեուստաշոուի ընթացքում Դեքս Շեպարդի հետ զրույցի ընթացքում։ Նրա խոսքով՝ մերկ նկարահանվելն իսկական սթրես էր իր համար։ «Ես լաց էի լինում լոգարանում»,- խոստովանել է նա։
Դերասանուհու խոսքով՝ ստորագրելով պայմանագիրը՝ ինքը նախապես համաձայնություն չի տվել մերկ տեսարանների նկարահանմանը, սակայն արդյունքում նախագծի հեղինակների ճնշման արդյունքում ստիպված է եղել մասնակցել դրանց. վերջիններս նրան համոզում էին չհիասթափեցել հանդիսատեսին։
«Ես կռիվներ էի սարքում նկարահանման հրապարակում, ասում էի. «Ո՛չ, ծածկոցը կմնա կադրում», իսկ նրանք ի պատասխանում ասում էին. «Դու չես ցանկանում չէ հիասթափեցնել «Գահերի խաղ»-ի երկրպագուներին»։ Իսկ ես ասում էի. «Գրողի ծոցը գնացեք»»,- հարցազրույցի ընթացքում նշել է Էմիլիան։
Ավելի վաղ դերասանուհին հայտարարել է, որ ոչ մի տեսարան չէր վերափոխի։ Սակայն խոստովանում է, որ առաջին եթերաշրջանի ընթացքում էկրակին իր մերկությունը չափից շատ էր ցուցադրվում։