5-ամյա աղջիկը ընկել է ատամի խոզանակը բերանում, որը ծակել է նրա կոկորդը (Լուսանկար)
Յութայում 5-ամյա աղջիկն ընկել է ատամի խոզանակը բերանում, որը ծակել է նրա կոկորդը։ Ինչպես տեղեկացնում է Fox News-ը, աղջկա հայրը՝ Միթչել Գրավենմիերը, ասել է, որ նա խոսում էր կնոջ հետ, երբ լսել է աղջկա ճիչը։
«Ես մի վայրկյան շրջվեցի, որպեսզի խոսեմ կնոջս հետ, եւ Սելեստան ընկավ։ Նա ոտքի կանգնեց ճչալով, ես նայեցի նրա բերանի մեջ եւ մի քիչ արյուն տեսա», ասել է Գրավենմիերը։
Սկզբում նա կարծել է, թե աղջիկը շրթունքն է կծել, բայց ավելի ուշ նրա կոկորդի խորքում անցք է տեսել։ Նա աղջկան տարել է հիվանդանոց, որտեղ նրան անհապաղ վիրահատել են, որպեսզի փակեն վերքը։
«Նա կարող է խոսելու հետ կապված մշտական խնդիրներ ունենալ, եւ հետագայում կարող է նորից վիրահատությունների կարիք ունենալ»,- ասել է Գրավենմիերը։
Ուշադրություն. Լուսանկարը պարունակում է ոչ այնքան հաճելի դրվագներ, նյարդերից թույլ մարդկանց՝ չդիտել