Մենք ուրախ կլինենք տեսնել Հայաստանում Քիմ Քարդաշյանին՝ որպես ներդրողի
Քիմ Քարդաշյանն ասել է, որ ծրագրում է բիզնես սկսել Հայաստանում, եւ մենք ուրախ կլինենք տեսնել նրան Հայաստանում ոչ միայն որպես հեռուստաաստղի, այլեւ որպես ներդրողի։ Այս մասին Իտալիայի Քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ծրագրում է արդյոք իր կառավարությունը կոչ անել հայերին վերադառնալ հայրենիք, Փաշինյանը նշել է, որ մեծ հայրենադարձությունը կարեւոր կետ է իր կառավարության ծրագրում։ Նրա խոսքերով, Հայաստանի կառավարությունը հուսով է հայրենիք վերադարձնել ավելի շատ հայերի, եւ որ պակաս կարեւոր չէ «հայկական ներդրումներ» գրավել։ «Դրա համար մենք բացել ենք նոր հնարավորություններ եւ ստեղծել ենք մթնոլորտ»,- ասել է Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին, վարչապետն ընդգծել է, որ եթե նա Հայաստանում բիզնես սկսի, դա որոշակիորեն լավ գովազդ կլինի Հայաստանի համար։