Ջո Բայդենը կոչ է արել ապաքրեականացնել մարիխուանան ԱՄՆ-ում
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կողմ է մարիխուանայի ապաքրեականացմանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Կարծում եմ, պետք է ապաքրեականացնել մարիխուանան։ Վերջ։ Կարծում եմ, նրանք, ում դեմ գործ են հարուցել դրա հետ կապված, պետք է դուրս գան բանտից»,- ասել է նա ուրբաթ, հեռուստաբանավեճերի ընթացքում։
Բայց Բայդենը կոչ է արել ուսումնասիրել մարիխուանայի երկար օգտագործման ազդեցությունը մարդու վրա։
Նախընտրական հեռուստաբանավեճերի հինգերորդ փուլը Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուների միջեւ տեղի է ունենում Ատլանտայում։ Հեռարձակումը վարում է MSMBC հեռուստաալիքը։
Սոցիոլոգների տվյալներով՝ դեմոկրատների ճամբարում առաջին տեղը պահպանում է Բայդենը։ Նրան հետեւում է սենատոր Էլիզաբեթ Ուորենը։ Եռյակը եզրափակում է Բեռնի Սանդերսը։