«Հոգեվիճակ». Իննա Խոջամիրյանի զգացմունքային ֆոտոշարքը
Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որը «Երկուսով» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, ներկայացրել է իր նոր, զգացմունքային ֆոտոշարքը։
Լուսանկարը՝ @lon__94
Դերասանուհին Instagram-յան էջում կիսվել է սեւ-սպիտակ լուսանկարներով։ Իննան բալետի պարուհու կերպարում է, պատկերված է կամրջի վրա։ Հագուստն ընդգծում է դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ «Հոգեվիճակ»,- կադրերը մակագրել է հմայիչ դերասանուհին։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել Իննային։ «Գեղեցկուհի Իննա», «Հիասքանչ», «Հրաշք ես ուղղակի»,- գրել են օգտատերերը։